Հայ-թուրքական սահմանն ապօրինաբար հատած սահմանախախտ է ձերբակալվել25 սեպտեմբերի 2017 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ռուս սահմանապահները սեպտեմբերի 24-ին հայ-թուրքական սահմանն ապօրինաբար հատած սահմանախախտի են ձերբակալել: Միջադեպը տեղի է ունեցել Արտաշատի սահմանապահ ջոկատի հատվածում, Երասխ բնակավայրից ոչ հեռու: Սահմանախախտը փորձել է անցնել ազդանշանային համակարգը՝ օգտագործելով մանր վայրի կենդանիների համար թողած անցքը: Խուզարկության արդյունքում սահմանախախտի մոտ անձը հաստատող փաստաթղթեր և արգելված իրեր չեն հայտնաբերվել: Նա ասել է, որ Իրանի քաղաքացի է, 1985թ. ծնված: Այժմ Ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է սահմանախախտի վերաբերյալ տեղեկությունները: Անցնող շաբաթվա ընթացքում սա հայ-թուրքական սահմանի խախտման արդեն երկրորդ դեպքն է նույն Արտաշատի սահմանային ջոկատի հատվածում, հայտնում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 20-ին Արտաշատի սահմանապահ ջոկատի հատվածում, Եղեգնավան բնակավայրի մոտ, ռուս սահմանապահները ձերբակալել էին անհայտ անձի, որն ապօրինաբար հատել էր ՀՀ պետական սահմանը: Պարզվել էր, որ նա Թուրքիայիքաղաքացի է, 1972թ. ծնված Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |