Ռոնալդուն հարգել է Մեքսիկայի երկրաշարժից զոհված իր 6-ամյա երկրպագուի հիշատակը25 սեպտեմբերի 2017 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» հարձակվողԿրիշտիանու Ռոնալդուն հարգել է Մեքսիկայի երկրաշարժի հետևանքով զոհված իր 6-ամյա երկրպագուի հիշատակը: Նա գրառում է կատարել Twitter-ում տղայի հիշատակին, նրա ընտանիքի և երկրաշարժից բոլոր տուժածների համար: «Վշտի այս պահին ես Սանտյագոյի ընտանիքի և բոլոր նրանց կողքին եմ, ով հարազատ է կորցրել»,-գրել է Ռոնալդուն: Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժը 318 մարդու կյանք է խլել: 7,1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Մեքսիկայի հարավ-արևելքում սեպտեմբերի 19-ին տեղական ժամանակով 18:14-ին: Երկրաշարժին հաջորդել են մի քանի հետցնցումներ: Ստորգետնյա ցնցումները 40-իվ ավելի շենք են փլուզել Մեխիկոյում, փլուզվել է դպրոցը, որտեղ 30 մարդ է զոհվել, այդ թվում 26 երեխա: Կրիշտիանու Ռոնդալուն 2017/18 խաղաշրջանի 5 խաղում 3 գոլի հեղինակ է դարձել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |