Հայկական ստուդիան դիզայներական «Օսկար» է ստացել

Հայկական ստուդիան դիզայներական «Օսկար» է ստացել

PanARMENIAN.Net - Բրենդավորման և գծանկարային դիզայնի հայկական Backbone Branding ստուդիան արժանացել է PENTAWARDS հեղինակավոր միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին «Կերակուր» անվանակարգում:

Այս բարձրագույն մրցանակը դիզայներական շրջապատում համեմատում են «Օսկարի» հետ, հայտնում է Rusarminfo-ն: Ստուդիային միջազգային ճանաչում է բերել #Pchak նախագիծը, որը դեռևս հայտնի չէ հաճախորդների լայն շրջանակին:

«Կերակուր» անվանակարգում ոսկե արձանիկը հայ դիզայներներին է հանձնվել ընկույզի և չամիչի փաթեթավորման դիզայնի համար:

Pentawards 2017 մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել իսպանական Բարսելոնայում սեպտեմբերի 23-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---