ՀՀ մարզերը միջազգային նորմերին համապատասխան հրշեջ գույք ու տեխնիկա կստանան25 սեպտեմբերի 2017 - 17:07 AMT PanARMENIAN.Net - «Հակահրդեհային սարքավորումների բարելավման» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրվի 36 հրշեջ մեքենա և 3 շարժասանդուղք, որոնցով կվերազինվեն մարզային հրշեջ-փրկարարական ջոկատները: Այդ մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար պարոն Ֆուշիմի Կատսուտոշիի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կողմերի միջև արդեն ստորագրված և իրականացման փուլ մտած «Հակահրդեհային սարքավորումների բարելավում» դրամաշնորհային ծրագիրը և «Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ծրագրի իրականացման ուղիները: Բարձր գնահատելով Ճապոնիայի մեծ փորձը և ձեռքբերումներն աղետների ռիսկի կառավարման, արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում՝ ԱԻ նախարարն ընդգծել է հայ-ճապոնական համագործակցության խորացման և շարունակականության ապահովման կարևորությունը՝ աղետների նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացման, աղետների ռիսկի և կարևորագույն ենթակառուցվածքների խոցելիության նվազեցման նպատակով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ծրագրի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ճապոնական «Ինգերոսեկ» խորհրդատվական ընկերության միջև ստորագրվելու է խորհրդատվական ծառայությունների տրամադրման մասին համաձայնագիր: Կազմակերպությունը պարտավորվում է ՀՀ ԱԻ նախարարությանն աջակցել տենդերային մրցույթի փաստաթղթերի պատրաստման և մրցույթի կազմակերպման հարցերում, օժանդակել սահմանված բարձր չափանիշներին տրամադրվող հրշեջ գույքի համապատասխանությունը ստուգելու հարցում, ինչպես նաև՝ կազմակերպել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական անձնակազմի վերապատրաստումը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |