Նախնական տվյալներ. Իրաքյան Քրդստանի հանրաքվեի մասնակիցների 93%-ն այո է ասել անկախությանը

Նախնական տվյալներ. Իրաքյան Քրդստանի հանրաքվեի մասնակիցների 93%-ն այո է ասել անկախությանը

PanARMENIAN.Net - Իրաքյան Քրդստանի հանրաքվեի մասնակիցների 93%-ն այո է ասել անկախությանը, այդ են վկայում 282.000 ձայների հաշվարկը, որը կազմում է քվեարկածների 9 տոկոսը:

Դեմ է քվեարկել ընտրողների 6,71%-ը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ արդյունքները կարող են փոխվել, քանի որ հաշվարկը շարունակվում է: Պաշտոնական տվյալները կհրապարակվեն սեպտեմբերի 28-ին: Հանրաքվեին մասնակցել է 3,3 մլն մարդ, ներկայությունը կազմել է 72,16%, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 5,2 մլն ընտրող: Իրաքից դուրս ապրող քրդերի համար առցանց քվեարկություն էր կազմակերպվել:

Պաշտոնական Բաղդադն ապօրինի է համարել հանրաքվեն:

Իրաքյան Քրդստանի անկախանալու դեպքում հայերենն այդ նորանկախ երկրում պաշտոնական լեզվի կարգավիճակ կունենա: Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին ընթացող անկախության հանրաքվեի Բարձրագույն խորհրդի անդամները ներկայացրել են քրդական ղեկավարության ծրագրերը, եթե ինքնավարությունն անկախություն ստանա Բաղդադից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---