Գյումրեցի մարզիչը՝ ՈւԵՖԱ-2017-ի Մասսայական ֆուտբոլի օրվա գլխավոր մրցանակակիր26 սեպտեմբերի 2017 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Շիրակի մարզում երեխաների հետ աշխատող մարզիչ Սենիկ Առաքելյանը դարձել է ՈւԵՖԱ-2017-ի Մասսայական ֆուտբոլի օրվա գլխավոր մրցանակակիր «Լավագույն առաջնորդը» անվանակարգում: Այդ մասին հայտնում է ՈւԵՖԱ մամուլի ծառայությունը: Առաքելյանը Գյումրիի «Տրիբունա» սիրողական ակումբի մարզիչն է: Ակումբի միջոցառումներին տարվա ընթացքում մասնակցում է գրեթե հազար երեխա, ուսուցիչ և մարզիչ: Այստեղ հատուկ ուշադրություն է դարձվում աղջիկների հետ աշխատանքին: «Ես սկսեցի կանանց ֆուտբոլով զբաղվել 2013-ին: Գյումրիում դժվար էր թիմ հավաքել, քանի որ ծնողները չէին ցանկանում, որ իրենց աղջիկները ֆուտբոլ խաղան: Հենց այդ էր պատճառը, որ ես սկսեցի աշխատել որբ աղջիկների հետ: Սկզբնական շրջանում ես միայն ավազապատ դաշտ ունեի, ինձ մոտ 10 աղջիկ էր պարապում: Աստիճանաբար նրանց թիվը սկսեց աճել: Հաջողությունը եկավ 2015/16 խաղաշրջանում, երբ մենք դարձանք ՀՀ կանաց առաջնության A և B խմբերի հաղթող»,-ասել է Առաքելյանը: Մարզիչը որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ նաև տարբեր միջոցառումներ է կազմակերպում սահմանափակ ֆիզիկական կարողություններով երեխաների համար: «Սենիկի պես մարդիկ շատ կարևոր են ֆուտբոլի զարգացման համար: Նրանք ապրում են ֆուտբոլով, դրա մի մասն են կազմում: Նրանք կարողանում են գրավել երեխաներին մարզերում, կարողանում են ցույց տալ, թե որքան հետաքրքիր կարող է լինել ֆուտբոլը և որքան կարևոր է առողջ ապրելակերպի համար»,-ասել է ՀՖՖ զանգվածային ֆուտբոլի գծով մասնագետ Լալա Երիցյանը: Նա հավելել է, որ Սենիկը կարողացավ փոխել վերաբերմունքը կանանց ֆուտբոլի հանդեպ մարզերում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |