Ջոն Մալկովիչի երևանյան համերգի տոմսերն արդեն վաճառքում են

Ջոն Մալկովիչի երևանյան համերգի տոմսերն արդեն վաճառքում են

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Ջոն Մալկովիչի երևանյան համերգի տոմսերն արդեն վաճառքում են: Արժեքը տատանվում է 5-ից 100.000 դրամի սահմաններում:

Մալկովիչը կժամանի Հայաստան՝ հոկտեմբերի 11-ին մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացման արարողությանը:

Մալկովիչը հանդիսատեսին առավելապես հայտնի է «ՌԷԴ», «Օդային բանտ», «Լինելով Ջոն Մալկովիչ» ֆիլմերից։ Դերասանի լավագույն կերպարներից մեկը վիկոնտ դե Վալմոնի նրա դերն է «Վտանգավոր կապեր» դասական վեպի էկրանավորման մեջ (1988):

Մալկովիչը երկու անգամ առաջադրվել է «Օսկարի», որոնցից առաջինը«Սրտում տեղերը» (Places in the Heart) ֆիլմի համար էր, երկրորդը՝«Կրակահերթի տակ» (In the Line of Fire)կինոնկարի:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---