Չեխիայում պարզում են՝ ինչպես է տեղական զենքը հայտնվել Ադրբեջանում՝ շրջանցելով էմբարգոն

Չեխիայում պարզում են՝ ինչպես է տեղական զենքը հայտնվել Ադրբեջանում՝ շրջանցելով էմբարգոն

PanARMENIAN.Net - Չեխիայի հատուկ ծառայությունները փորձում են պարզել, թե ինչպես են Ադրբեջանում հայտնվել չեխական Czechoslovak Group հոլդինգի արտադրության Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Ինչպես հայտնի է, Չեխիան էմբարգո է պահպանում Ադրբեջան զենքի առաքման մասով, գրում է 420on.cz-ը:

Զենքերը երկրից դուրս հանելու համար պահանջվում է ՆԳՆ-ի, ԱԳՆ-ի, ՊՆ-ի թույլտվությունը, նաև արդյունաբերության և առևտրի նախարարության արտոնագիրը:

Չեխիայի պետական կառույցներն ու հատուկ ծառայություներն ուսումնասիրում են տեսանյութերն ու ուղիները, որոնցով տվյալ սպառազինությունը հայտնվել է Ադրբեջանում: Չեխական հոլդինգի ներկայացուցիչները պնդում են, որ զենք վաճառելիս խստորեն պահպանում են բոլոր օրենքներն ու միջազգային կանոնները:

Չեխիայի ՊՆ ներկայացուցիչ Յան Պեշեկը հայտնել է, որ վերջին տարիներին նախարարությունը դեպի Ադրբեջան ռազմական զենքի արտահանման հարց չի քննարկել: Ըստ նրա, հայտնի չէ, թե ինչպես կարող էր վերոնշյալ սպառազինությունը հայտնվել այնտեղ:

Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը ներկայացվել են ադրբեջանական բանակի հոլովակներում: Սեպտեմբերի 18-22-ը Ադրբեջանում 15.000 անձնակազմի մասնակցությամբ զորավարժությունների մասին պատմող կադրերում տեսանելի են եղել չեխական արտադրության հաուբիցներ և համազարկային ռեակտիվ համակարգեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---