Փոխնախարար. Նախարարությունը շտապ օգնությունը վճարովի դարձնելու մտադրություն չունի

Փոխնախարար. Նախարարությունը շտապ օգնությունը վճարովի դարձնելու մտադրություն չունի

PanARMENIAN.Net - Շտապ օգնություն ծառայությունը վճարովի դարձնելը առողջապահության նախարարության օրակարգում չէ: Այդ մասին հայտարարել է ՀՀ առաողջապահության նախարարի ֆինանսական գծով տեղակալ Սամվել Մարգարյանը:

«Նման հայտարարությունները խոսակցության մակարդակում են, փաստաթղթային որևէ գործընթաց չկա», - ասել է Սամվել Մարգարյանը «Ազատությանը» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, հայտնում է Aysor.am-ը:

Ավելի վաղ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել էր, որ շտապ օգնության որոշ ծառայություններ կարող են ՀՀ-ում դառնալ վճարովի: Նախարարը վկայակոչել էր Իսրայելի օրինակը՝ նշելով, որ այնպիսի կանչերը, ինչպիսիք են ճնշում չափելը, սրսկում կատարելը, զրուցելը, ջերմություն իջեցնելը և բոլոր այն կանչերը, որոնք ոչ շտապ կերպով պետք է կատարվեն, վճարովի են:

Վերջինս ընդգծել է, որ կանչերի վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս՝ դրանց 65 տոկոսը չեն մտնում շտապ օգնության չափորոշիչի մեջ:

«Ծառյությունները վճարովի դարձնելու մասով նախարարության օրակարգում չկա, խոսքը մտահոգության մասին է», - ընդգծել է փոխնախարարը՝ հավելելով, որ այսպիսով փորձ է արվում ակտիվացնել ընտանեկան բժշկի ինստիտուտը, որպեսզի քրոնիկ հիվանդներն օրը մի քանի անգամ չզանգահարեն շտապ օգնություն, այլ՝ օգտվեն ընտանեկան բժշկի ծառայություններից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---