Կիսապաշտպան Իզմայլովը հեռացել է մոսկովյան «Արարատից»

Կիսապաշտպան Իզմայլովը հեռացել է մոսկովյան «Արարատից»

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Արարատն» ու կիսապաշտպան Մարատ Իզմայլովը որոշել են դադարեցնել գործակցությունը փոխադարձ համաձայնությամբ:

«Ցանկանում եմ մեծ երախտագիտություն հայտնել «Արարատի» ղեկավարությանը, մարզչական շտաբին և ֆուտբոլիստներին անմոռանալի զգացմունքների համար: Ինձ համար շատ հաճելի էր այդ մեծ ֆուտբոլային ընտանիքի մասը լինել: Այս որոշոմը կայացնելը բարդ է եղել, սակայն անձնական հանգամանքներով դրդված ստիպված եմ հեռանալ թիմից: Մաղթում եմ «Արարատին» բոլոր մարզական խնդիրների լուծում: Վստահ եմ, որ ակուբը պայծառ ապագա է ունենալու»,-ասել է կիսապաշտպանը, որի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իզմայլովը «Արարատն» էր տեղափոխվել 2017-ի ամռանը: Ընթացիկ խաղաշրջանում 35-ամյա կիսապաշտպանը 4 խաղի է մասնակցել և 2 գոլի հեղինակ դարձել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---