Փայլանն իր աջակցում է հետապնդումների ենթարկվող թուրք լրագրողներին

Փայլանն իր աջակցում է հետապնդումների ենթարկվող թուրք լրագրողներին

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր աջակցությունն է հայտնել թուրքական ընդդիմադիր թերթերի թուրք լրագրողներին, որոնց հանդեպ դատավարություն է սկսվում:

Վերջին օրերին Թուրքիայում 35 լրագրողի վերաբերյալ բերման ենթարկվելու որոշում է կայացվել: Վերջիններս տարբեր մեդիա ընկերությունների ներկայացուցիչներ են:

«Հրավիրում եմ բոլորին Չաղլայան արդարադատության պալատ՝ աջակցելու կալանավորված լրագրողներին: Ես նույնպես ներկա եմ գտնվելու դատական նիստին: Ազատություն», - իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Փայլանը, հայտնում է Panorama.am-ը։

Լրագրողները հետապնդումների են ենթարկվել Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---