«Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ Ջերարդը երկրպագուներին «ստիպել է վազել» Կարմիր հրապարակում

«Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ Ջերարդը երկրպագուներին «ստիպել է վազել»  Կարմիր հրապարակում

PanARMENIAN.Net - «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստը, իսկ այժմ անգլիական ակումբի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը առավոտյան վազք է կատարել Մոսկվայի Կարմիր հրապարակում:

Դա տեղի է ունեցել Մոսկվայում ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի շրջանակում իր սաների և մոսկովյան «Սպարտակի» միջև հանդիպման նախօրեին:

Նախկին կիսապաշտպանն իր մարզչական շտաբի անդամների հետ միասին վազքով մի քանի րոպե հիացել է Կարմիր հրապարակի տեսարանով, գրում է Սպորտ-էքսպրեսը:

Ֆուտբոլի սիրահարներից ոմանց, որոնք այդ պահին հրապարակում էին, հաջողվել է լուսանկարվել ֆուտբոլային աստղի հետ: Սակայն դա հաջողվել է միայն նրանց, ով լավ մարզավիճակում էր, քանի որ ֆուտբոլիստը ոչ մի պահ կանգ չի առել հանուն սելֆիի, ուստի ցանկացողները ևս ստիպվված էին միանալ նրա վազքին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---