Գիտնականներն իմացել են Քեոփսի բուրգի կառուցման գաղտնիքը27 սեպտեմբերի 2017 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ հետազոտողներ ամերիկացի հնագետ Մարկ Լեների ղեկավարությամբ հին մագաղաթ են հայտնաբերել, որտեղ նկարագրված է Քեոփսի բուրգի կառուցման ընթացքը: Մասնավորապես փաստաթղթում բացահայտվում է, թե ինչպես են եգիպտացիները 2,5-տոննայանոց բլոկեր տեղափոխել 800 կմ հեռավորության վրա: Հեղինակը, որը 40 աշխատողների հսկիչն է եղել, նկարագրում է, թե ինչպես են եգիպտացիները ջուրը տարել Նեղոսից և Գիզայի բարձրավանդակով անցնող արհեստական ջրանցքներ փորել: Շինարարներն օգտագործել են փայտե նավակներ, որոնք միացրել են ճոպաններով, և տեղափոխել են բլոկերը ջրանցքների համակարգով գրեթե մինչև բուրգի հիմքը, գրում է Lenta.ru-ն Daily Mail-ի վրա հղումով: Մագաղաթից բացի, հայտնաբերվել են նաև ծիսական նավակի մնացորդներ, որը խորհրդանշում է Քեոփսի իշխանությունն անդրշիրիմյան աշխարհում: Եռաչափ լազերային սկանավորումը թույլ է տվել որոշել, որ տախտակներն ամրացված են եղել պարաններով: Ըստ գիտական տվյալների, բուրգերի ներքին պատերի համար օգտագործված գրանիտն արդյունահանվել է Ասուանում, որը Գիզայից 800 կմ դեպի հարավ էր գտնվում, իսկ կրաքարը՝ Տուրայից, որը շինարարության վայրից 12 կմ հեռավորության վրա էր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |