Հայաստանը մասնակցում է «Ամբողջ ձայնով» միջազգային հեռուստատեսային մրցույթին

Հայաստանը մասնակցում է «Ամբողջ ձայնով» միջազգային հեռուստատեսային մրցույթին

PanARMENIAN.Net - Հայաստանը մասնակցում է «Ամբողջ ձայնով» միջազգային հեռուստատեսային մրցույթին, որի հեղինակն է հայտնի պրոդյուսեր Լինա Արիֆուլինան:

«Ամբողջ ձայնով» միջազգային հեռուստատեսային մրցույթն առաջին հեռուստատեսային նախագիծն է, որը միավորում է ՀՀ, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, ՌԴ և Տաջիկստանի թիմերին երաժշտական մրցույթում:

Կատարողները 12-16 տարեկան են: Նրանք ուսուցիչների ղեկավարությամբ, որոնք այդ երկրների առաջին մեծության աստղեր են, կբացահայտեն իրենց մշակույթի գեղեցկությունն ու մեծությունը միջազգային՝ երաժշտության լեզվի օգնությամբ: «Միր» հեռուստաալիքի եթերում մրցակիցները կներկայացնեն ժողովրդական երգեր ժամանակակից մեկնաբանությամբ, իրենց երկրների հիթերն ու այլ վառ համարներ:

«Ամբողջ ձայնով» հեռուստանախագծի ուսուցիչներն են՝ Մարկ Տիշմանը (ՌԴ), Ռուսլան Ալեխնոն (Բելառուս), Արսենիումը (Մոլդովա), Մարգարիտա Պոզոյանը (Հայաստան), Էմիլ Կադիրովը (Ադրբեջան), Ալիսա Դանելիան (Վրաստան), Զաֆար Աբդուալիմովը (Տաջիկստան), Մադինա Սադվակասովան (Ղազախստան): Նախագիծը կվարի Տիմուր Ռոդրիգեսը:

Շոուն կհեռարձակվի նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 30-ը Միր հեռուստաալիքով: Առաջին խաղաշրջանի արդյունքները կհրապարակվեն մրցումների 8-րդ օրը, ամանորյա գալա-համերգի ժամանակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---