27 սեպտեմբերի 2017 - 12:29 AMT
Վայոց ձորում աշխարհի ամենամեծ գաթան կպատրաստեն

Սեպտեմբերի 30-ին Վայոց ձորի Խաչիկ գյուղում կանցկացվի Գաթայի փառատոն: Փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան տեսնել ու համտեսել աշխարհի ամենամեծ գաթան՝ 3մ տրամագծով:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է ազգային երգ ու պար, գաթայի պատրաստման մրցույթ, ձիավարություն, արիշտայի պատրաստում:

Կազմակերպվի նաև այցելություն գյուղի փոքրիկ թանգարան:

Մասնակիցները նաև հնարավորություն կունենան համտեսել գյուղին բնորոշ համեղ ճաշատեսակներ ու բարիքներ:

Կկազմակերպվի արհեստի և արվեստի գործերի ցուցահանդես վաճառք: