Թուրքիան պատրաստվում է վերադարձնել քրիստոնյաների եւ հրեաների սեփականությունը

PanARMENIAN.Net - Թուրքական խորհրդարանը քննարկում է նախկին տասնամյակներին բռնազավթած սեփականությունը քրիստոնյաներին եւ հրեաներին վերադարձնելու հնարավորությունը: Կրոնական փոքրամասնություններից բռնագրաված սեփականության վերադարձը հանդիսանում է Թուրքիային` որպես ԵՄ անդամակցության թեկնածուի ներկայացված պահանջներից մեկը: Քվեարկությունը, որը վերջնականապես կորոշի քրիստոնյաներին եւ հրեաներին սեփականությունը վերադարձնելու հնարավորությունը, կայանալու է հաջորդ շաբաթ:



Արդարության եւ զարգացման կուսակցությունը համապատասխան օրինագիծն ընդունելու համար ձայների մաեծամասնությունն ունի խորհրդարանում: Թուրքիայի նախկին նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը աշխարհիկ քաղաքական գործիչ էր եւ խոչընդոտեց օրենքի ընդունմանը, որոնք կրոնական ենթատեքստ ունեն: Սեփականության վերադարձի մասին հարցը արդեն քվեարկվել էր անցյալում, եւ Սեզերը օգտագործեց վետոյի իրավունքը: Ներկա նախագահ Աբդուլահ Գյուլը պատկանում է զուսպ իսլամիստների թվին, եւ այդ պատճառով չի օգտվի վետոյի իրավունքից, հաղորդում է Associated Press-ը:



Թուրքիայի բնակչությունը մոտավորապես կազմում է 70 մլն: Կրոնական փոքրամասնությունները կազմում են 65 հազար հայ քրիստոնյաները, 23 հազար հրեաները եւ 2, 5 հազար ուղղափառ հույները: Օրենքը թույլ կտա նրանց պահանջել բռնազավթված սեփականության վերադարձը, սակայն պարզ չէ` ինչ կանեն այն սեփականության հետ, որը պետությունն արդեն վաճառել է: Բացառված չէ, որ Գյուլը փոխհատուցումներ վճարելու մասին որոշում կայացնի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---