Զեկույց․ ՀՀ-ում տարածաշրջանի ամենավատ ճանապարհներն են

Զեկույց․ ՀՀ-ում տարածաշրջանի ամենավատ ճանապարհներն են

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է «Աշխարհի մրցունակություն-2017» զեկույցը, որում անդրադարձ է կատարվում 137 տնտեսությունների սոցիալ-տնտեսական ոլորտի տարբեր չափանիշներին՝ ահաբեկչության սպառնալիքներից մինչև օրենսդրություն։

Ըստ զեկույցի, Հայաստանի ճանապարհային ցանցն որակով աշխարհում 85-րդն է։ Վրաստանի ճանապարհները 82-րդ տեղում են, Իրանինը՝ 71-րդ, Ադրբեջանինը՝ 36-րդ տեղում։

Հարևան պետություններից լավագույն ճանապարհային ցանցը Թուրքիայում է, որը վարկանիշի 30-րդ հորիզոնականում է։ ՌԴ-ն ցանկում 114-րդն է։

Աշխարհի լավագույն ճանապարհներն Արաբական Միացյալ Էմիրություններում են, երկրորդ հորիզոնականը կիսում են Սինգապուրն ու Շվեյցարիան, այնուհետև՝ Հոնկոնգը։

Մրցունակության ընդհանուր վարկանիշում ՀՀ-ն ևս զբաղեցնում է վերջին տեղը հարևան պետությունների շարքում․ Հայաստանը 73-րդ, Ադրբեջանը՝ 35-րդ, Վրաստանը՝ 67-րդ, Թուրքիան՝ 53-րդ, Իրանը՝ 69-րդ հորիզոնականներում են։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---