27 սեպտեմբերի 2017 - 16:22 AMT
Մոուրինյոն դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացանկից ԱՊԼ-ում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է հանդիպումների խաղացուցակից Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Մոուրինյոն վրդովված է այն հանգամանքով, որ «Չելսին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը» հանգստի համար ավելի շատ ժամանակ կունենան: Չեմպիոնների լիգայի խաղերի և դրանց հաջորդող Պրեմիեր լիգայի խաղերի միջև դադարը հանրագումարում կազմում է 196 ժամ, մինչդեռ «Լիվերպուլը» դրա համար ունի 321 ժամ, «Տոտենհեմը»՝ 290, «Չելսին»՝ 250, իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ 219 ժամ, գրում է sports.ru-ն:

Վերականգնման համար ավելի շատ ժամանակ կլինի, եթե Մանչեսթերի դերբին անցկացվի ոչ թե դեկտեմբերին, այլ ավելի ուշ:

Սեպտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի կունենա ԲԿՄԱ -«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 22:45-ին է: Ժոզե Մոուրինյոն 19 ֆուտբոլիստի է հայտագրել: