Ադրբեջանցիները փորձում են Թուրքիայով ապօրինի Եվրոպա հասնել

Ադրբեջանցիները փորձում են Թուրքիայով ապօրինի Եվրոպա հասնել

PanARMENIAN.Net - Թուրքական Չորում քաղաքում ոստիկանները կանգնեցրել են մեծ բեռնատար մի մեքենա: Վարորդը կայանել է մեքենան ճամփեզրին և փախել է, իսկ ավտոմեքենայում հայտնաբերվել են ապօրինի ներգաղթյալներ՝ Աֆղանստանի և Ադրբեջանի քաղաքացիներ: Նրանք փորձել են Թուրքիայի տարածքով Եվրոպա հասնել:

Ըստ տեղեկատվության, միգրանտներից շատերին հաջողվել է փախչել: Ոստիկանությունն այժմ հետախուզում է նրանց, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վարորդին, գրում է Haqqin.az-ը Мilliyet-ի վրա հղումով:

Ըստ նախնական տվյալների, ընդհանուր առմամբ ավտոմեքենայում 2140 մարդ է եղել, այդ թվում 11 երեխա և 24 կին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---