Մխիթարյան. Հուսով եմ՝ գոլս ուրախացրեց հայ երկրպագուներիս (վիդեո) 28 սեպտեմբերի 2017 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ԲԿՄԱ հետ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի ժամանակ տրիբունաներում շատ էին հայկական դրոշներով երկրպագուները: «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանըհուսով է, որ իր գոլն ուրախացրեց նրանց: Մոսկվայում կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հերթական հանդիպումում «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին ` 4 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Մխիթարյանը դարձավ վերջին գոլի հեղինակը: «Տեսա երկրպագուներին տրիբունաներում: Շատ հաճելի էր: Շնորհակալ եմ բոլոր հայերին, որոնք եկել էին ինձ աջակցելու: Հուսով եմ՝ գոլս ուրախացրեց նրանց»,- ասել է Մխիթարյանը, գրում է ՌԻԱ Նովոստին: Հայ ֆուտբոլիստը հավելել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չէր սպասում, որ հաղթանակն այդքան հեշտ կտրվի: «Մենք չէինք ակնկալում, որ հաշիվն այդպիսին կլինի, չէինք սպասում, որ կկարողանանք 3 գոլ խփել առաջին խաղակեսում: Չգիտեմ՝ ինչ է պատահել ԲԿՄԱ-ին, բայց մենք նման հեշտ հաղթանակ չէինք սպասում»,- ասել է Մխիթարյանը լրագրողներին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |