Վրաստանում ադրբեջանցի աշակերտուհուն արգելել են հիջաբով դպրոց հաճախել

Վրաստանում ադրբեջանցի աշակերտուհուն արգելել են հիջաբով դպրոց հաճախել

PanARMENIAN.Net - Վրացական Թելավի շրջանի ադրբեջանաբնակ Գարաջալա գյուղում դպրոցի տնօրենը թույլ չի տվել հիջաբով 7-րդ դասարանի աշակերտուհուն դպրոց մտնել:

Աղջկա հայրը՝ Թաիր Աստանովը մեղադրել է դպրոցի ղեկավարությանը դավանանքի ազատությունը սահմանափակելու մեջ և կոչ է արել Վրաստանի կրթության նախարարությանն իր վերաբերմունքը հայտնել տվյալ հարցի նկատմամբ: Աստանովն արդեն իսկ դիմել է Թելավիի ռեսուրսների կենտրոն: Իսկ դպրոցի տնօրենն ասել է, որ հիջաբ կրելու արգելքը սահմանված է դպրոց հաճախելու կանոնների հիման վրա, գրում է ԱՊԱ-ն:

Վրաստանի խորհրդարանի կրթության հարցերի կոմիտեի նախագահ Մարիամ Ջաշին անդրադարձել է միջադեպին՝ նշելով, որ դպրոցը պետք է անջատված լինի կրոնից:

Վերջին տարիներին Վրաստանի միջնակարգ դպրոցներում մի քանի միջադեպ է գրանցվել հիջաբի հետ կապված: Այդ միջադեպերի առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է կրթության նախարարություն՝ կոչ անելով ապահովել կրոնական պատկանելությունն արտահայտելու աշակերտների իրավունքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---