28 սեպտեմբերի 2017 - 12:06 AMT
Դի Կապրիոն Սկորսեզեի ֆիլմում Ռուզվելտի դերը կկատարի

Paramount Pictures կինոստուդիան ներկայացրել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի մասին պատմող ֆիլմի նախագիծը, որի ռեժիսորը լինելու է Մարտին Սկորսեզեն: Գլխավոր դերում հանդես կգա հանրահայատ Լեոնարդո դի Կապրիոն, գրում է Lenta.ru-ն Variety-ի վրա հղումով:

Սցենարը կգրի Սքոթ Բլումը, որը խաղացել է «Համեղ տականքը», «Հաղթաթղթերը» և «Դոնս Փալմ» սրճարանը» ֆիլմերում, որտեղ խաղացել է նաև Դի Կապրիոն:

Պրեմիերայի ամսաթիվը դեռ չի հստակեցվել:

Սկորսեզեն և Դի Կապրիոն միասին են աշխատել, մասնավորապես, «Գայլը Ուոլ սթրիթից», «Անիծյալների կղզին», «Ավիատորը» և «Նյու Յորքի ավազակախմբերը»:

Ռուզվելտը ղեկավարել է ԱՄՆ-ն 1901-1909թթ. 1906-ին նա դարձել է խաղաղության Նոբելյան մրցանակակիր: