ԱՄՆ կոնգրեսականը կողմ է արտահայտվել ազատ և անկախ Արցախին

ԱՄՆ կոնգրեսականը կողմ է արտահայտվել ազատ և անկախ Արցախին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պետք է սատարի ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական հանգուցալուծմանը, որպեսզի Ղարաբաղի բնակչությունը կարողանա օգտվել իր ազատությունից ու անկախությունից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական, Հավայան կղզիների ներկայացուցիչ Թուլսի Գեբըրդը:

Սեպտեմբերի 20-ին Արցախ են այցելելԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբըրդը՝ ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Էնթոնի Բարսամյանի և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ:

«Այն տոկունությունն ու արիությունը, որոնք դրսևորում է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իր անկախության համար մշտական պայքարում, մեկ անգամ ևս հաստատում է մեր ընդհանուր արժեքները՝ ազատությունը, ժողովրդավարությունն ու ինքնորոշումը», -ասել է նա:

«Մենք պետք է սատարենք այդ տևական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկին, որպեսզի Ղարաբաղի բնակչությունը կարողանա օգտվել իր ազատությունից ու անկախությունից»,-ասել է քաղաքական գործիչը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաքվի սև ցուցակը համալրվել է 3 նոր անունով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Վալադաոյի, Ֆրենկ Փալոունի և Թուլիս Գեբըրդի անուններով: Թվարկված կոնգրեսականներն ընդգրկվել են անցանկալի անձանց ցուցակում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության պետ Հիքմեթ Հաջիևը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---