Ադրբեջանցի խորհրդարանականները հրաժարվում են հայ գործընկերների հետ հանդիպումից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովների նախագահները չեն ընդունել ադրբեջանցի եւ հայ պատգամավորների մասնակցությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված կոնֆերանս անցկացնելու վերաբերյալ առաջարկը: Այդ մասին հայտարարել է Միլի մեջլիսի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Ռաբիյաթ Ասլանովան: «Մենք ասել ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը ներկայացնող պատգամավորները բազմիցս են հանդիպել: Սակայն այդ հանդիպումներն անարդյունավետ են եղել: Ուստի նոր հանդիպում հայ պատգամավորների հետ անհնար է»,-ասել է նա: Ասլանովան ընդգծել է, որ քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան հակամարտությունը, որեւէ համագործակցություն Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ անհնար է:



Այցով Բաքվում գտնվող Եվրոպայի Խորհրդի խորհրադարանական վեհաժողովի` ԵԽԽՎ ղարաբաղյան հակամարտության գծով ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը ուրբաթ օրը հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովների ղեկավարների հետ: Հանդիպմանը լորդ Ռասել Ջոնսթոնը առաջարկել է կոնֆերանս կազմակերպել ադրբեջանցի եւ հայ պատգամավորների մասնակցությամբ: Ջոնսթոնն ասել է թե տարածաշրջան իր այցելության հիմնական նպատակը կողմերի դիրքորոշումների ճշտումն է` ղարաբաղյան հակամարտության գծով ենթակոմիտեի աշխատանքը շարունակելու, ինչպես նաեւ ադրբեջանցի եւ հայ պատգամավորների հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը: «Եվրոպայի Խորհուրդը չի զբաղվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Տարածաշրջան կատարած այցերի նպատակն է ոչ թե հակամարտության կարգավորումը, այլ կողմերի միջեւ երկխոսություն հաստատելու համար պայմանների ստեղծումը»,-նշել է Ջոնսթոնը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---