Միչիգանը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

Միչիգանը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը: Համապատասխան բանաձևը նահանգի սենատն ընդունել է սեպտեմբերի 28-ին, հայտնում է Միչիգանի Հայ Դատի հանձնախումբը:

Ընդունած բանաձևում նահանգի օրենսդիր մարմինը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունն ու մշակութային և տնտեսական կապեր հաստատել նրա հետ:

Միչիգանն Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ 8-րդ նահանգն է:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---