Dinebook. Սրճարանում սեղան ամրագրելու համար զանգելն էլ պարտադիր չէ, հավելված կա29 սեպտեմբերի 2017 - 10:09 AMT PanARMENIAN.Net - Հայկական նոր ստարտափը՝ Dinebook-ը, Երևան քաղաքի ռեստորաններում ու սրճարաններում սեղանների ամրագրման համակարգ է, որը նաև յուրատեսակ ուղեցույց է քաղաքի սննդի կետերի առաջարկների, նորությունների վերաբերյալ։ Հավելվածի հետ արդեն իսկ երևանյան բազմաթիվ սրճարաններ, պիցերիաներ ու ռեստորաններ են գործակցում: Երբ ուզում ես որևէ տեղ գնալ և լիցքաթափվել, հաճախ առաջանում է նախապես սեղան պատվիրելու անհրաժեշտություն: Dinebook-ը կօգնի գտնել քեզ շրջապատող ամենամոտիկ ռեստորանները, իմանալ անհրաժեշտ տեղեկություն նախքան ռեստորանում հայտնվելը՝ հասցե, վարկանիշները, մենյու, գնային միջակայքը, կարծիքներ: Բացի այդ, հավելվածի միջոցով հնարավոր է պատվիրել սեղան 9:30-ից մինչև 23:00-ը, ինչպես նաև՝ հավաքել հավատարմության միավորներ և օգտագործել դրանք հաշիվը վճարելիս։ Ուղղակի պետք է ընտրել ամսաթիվը, ժամը, մարդկանց քանակը սեղանի համար և կառավարել ամրագրման ընթացքը։ «Այս ամենը շատ հեշտ է, արագ և անվճար»,- խոստանում են հեղինակները։ Dinebook-ը ռեստորանների համար Dinebook Management-ի օգնությամբ հնարավոր է արդյունավետ հետևել և կառավարել հաճախորդների հոսքը։ Համակարգը ներառում է տվյալների բազայի վերլուծություն և վերահսկողություն, ինչպես նաև օգնում է տարբերակել ազատ, պատվիրված և զբաղված սեղանները ռեստորանում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |