Երևան-Բաթումի գնացքի 50.000-րդ ուղևորն անվճար ուղևորության սերտիֆիկատ է ստացել29 սեպտեմբերի 2017 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Երևանի երկաթուղային կայարանում սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան դիմավորել են Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի հիսուն հազարերորդ ուղևորին: Հարավկովկասյան երկաթուղու «հոբելյանական» ուղևորն էր Գայանե Հովհաննիսյանը, որը Հայաստանի մայրաքաղաք էր վերադարձել Վրաստանում անցկացրած ամառային հանգստից հետո: Նրան ողջունել է «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը, որը ուղևորին հուշանվերներ և 2018-ին Երևան-Բաթումի-Երևան գնացքով անվճար ուղևորության սերտիֆիկատ է հանձնել: «Արմենիա» ֆիրմային գնացքն աշխատում է ամեն տարի հունիսից-սեպտեմբեր: 2012 թվականից այն կրում է «ֆիրմային» կարգը, որը շնորհում է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը: 2017-ին ուղևորահոսքը Երևան-Բաթումի-Երևան երթուղում արդեն գերազանցել է 50.000-ը՝ 14,2% ավելանալով անցած տարվա հետ համեմատ: «ՀԿԵ» ՓԲԸ-ն աշխատում է ուղևորներին մատուցվող ծառայությունների որակի և հարմարավետության կատարելագործման ուղղություններով: Այս տարվա ամառային ուղևորափոխադրումների շրջանում չեն գրանցվել գնացքի ուշացման դեպքեր, գրանցվել էր օդափոխության համակարգի խափանման միայն մեկ դեպք: Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացման շնորհիվ 2009 թվականից գնացքի երթևեկության տևողությունը կրճատվել է 6 ժամով՝ 21,5 ժամից հասնելով 15 ժ 40 ր: «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի |