Բաքուն Արցախ այցելած Թուրքիայի 4 քաղաքացու միջազգային հետախուզում է հայտարարել

Բաքուն Արցախ այցելած Թուրքիայի 4 քաղաքացու միջազգային հետախուզում է հայտարարել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Թուրքիայի 4 քաղաքացու հետախուզում է հայտարարել, որոնք այցելել էին Լեռնային Ղարաբաղ:

Ըստ դատախազության հայտարարության, Թուրքիայի քաղաքացիներ Ուֆուկ Ուրասը, Ալի Բայրամօղլուն, Սաիդ Չաքինօղլուն և Էրոլ Քաթիրչօղլուն սեպտեմբերի 22-ին այցելել են Լեռնային Ղարաբաղ Հայաստանի տարածքով, գրում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

Գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 28-ին քրեական գործ է հարուցել Ադրբեջանի ՔՕ 318.2 հոդվածով` Ադրբեջանի սահմանի ապօրինի հատում:

«Կա դատարանի որոշում այդ թուրք քաղաքացիների հանդեպ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու մասին: Այդ նպատակով բոլոր 4-ի միջազգային հետախուզում է հայտարարվել: Քաղաքացիների հանդեպ քննչական գործողություններ իրականացնելու նպատակով Ադրբեջանը համապատասխան հարցումով դիմել է Թուրքիայի իրավապահ մարմիններին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաքվի սև ցուցակը համալրվել է 3 նոր անունով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Վալադաոյի, Ֆրենկ Փալոունի և Թուլիս Գեբըրդի անուններով: Թվարկված կոնգրեսականներն ընդգրկվել են անցանկալի անձանց ցուցակում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության պետ Հիքմեթ Հաջիևը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---