ԱՄՆ-ում ձերբակալել են 27 տարի արդարադատությունից թաքնվող ծաղրածու-մարդասպանին

ԱՄՆ-ում ձերբակալել են 27 տարի արդարադատությունից թաքնվող ծաղրածու-մարդասպանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում ձերբակալել են ծաղրածու-մարդասպանին, որը 27 տարի թաքնվել է արդարադատությունից: Այդ մասին հայտնում է Sun Sentinel-ը:

1990-ին Վելինգթոն քաղաքի բնակչուհի Մարլին Ուորենի տան դուռը թակել է սպիտակ դեմքով, մեծ կարմիր քթով և շիկակարմիր կեղծամով ծաղրածուն: Նրա ձեռքին ծաղկեփունջ կար և օդապարիկներ: Երբ կինը բացել էր դուռը, ոճրագործը կրակել էր նրա վրա, նստել մեքենան և հեռացել դեպքի վայրից: 2 օր անց կինը մահացավ:

Կասկածյալներ համարվեցին սպանվածի ամուսինը՝ Մայքլ Ուորենը, և նրա սիրուհին՝ Շիլա Քինը: Պարզվել էր, որ սպանությունից 2 օրա առաջ ինչ-որ կին ծաղրածուի զգեստ և պարագաներ էր գնել դիմակահանդեսի համար նախատեսված զգեստների խանութում: Սպանությունից 90 րոպե առաջ նա մտել էր սուպերմարկետ ծաղիկներ և օդապարիկներ գնելու: Խանութի աշխատակիցները ճանաչել էին Շիլա Քինին: Խուզարկության ժամանակ նրա տանը հայտնաբերվեցին կեղծամի մազմզուկներ: Սակայն, քննիչները չկարողացան ապացուցել, որ սպանությունը հենց նա է կատարել: 2 տարի անց գործը փակեցին, գրում է Լենտա.ռու-ն:

2014-ին քննությունը վերսկսվեց, նորից հարցաքննվեցին վկաները: Պարզվեց, որ կնոջ մահից հետո Մայքլ Ուորենը ամուսնացել է Շիլա Քինի հետ, նրանք մեկնել են Թենեսի և ռեստորան են բացել: Գրեթե քառորդ դար առաջ վերցված հանցանշանները կրկին փորձաքննության ուղարկվեցին: ԴՆԹ հետազոտությունը հաստատեց, որ ծաղրածուի զգեստը Շիլա Քինն էր կրում: Սեպտեմբերի 26-ին նրան ձերբակալեցին և սպանության մեղադրանք ներկայացրեցին:

2016-ին ծաղրածուի դիմակով հանցագործը դանակով հարձակվել է 19-ամյա երիտասարդի վրա շվեդական Վարբերգ քաղաքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---