Ագուերոն վթարի է ենթարկվել և 6-8 շաբաթ չի կարողանա մասնակցել խաղերին

Ագուերոն վթարի է ենթարկվել և 6-8 շաբաթ չի կարողանա մասնակցել խաղերին

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ագուերոն կոտրել է ողը Նիդերլանդներում տեղի ունեցած ՃՏՊ հետևանքով: Արգենտինացին տաքսի էր նստել և օդանավակայան էր ուղևորվում կոլումբացի երգիչ Մալումի Ամստերդամում կայացած համերգից հետո: Վարորդը կորցրել է հսկողությունը և բախվել սյանը:

29-ամյա հարձակվողն ամրակապված էր ամրագոտիով, որի շնորհիվ խուսափել է ավելի մեծ վնասվածքներից: Ագուերոն տեղափոխվել է հիվանդանոց, նրա առողջութանը վտանգ չի սպառնում, գրում է eurosport-ը:

Ըստ նախնական տվյալների, վնասվածքի պատճառով արգենտինացին 6-8 շաբաթով դուրս կմնա շարքից, իսկ դա նշանակաում է, որ նա, հավանաբար, չի օգնի ազգային թիմին ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի 2 մնացած խաղում՝ Պերուի և Էկվադորի դեմ:

2017/18 խաղաշրջանում Ագուերոն 8 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կազմում և 7 գոլի հեղինակ դարձել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---