Տրոլեյբուսի վթարից տուժած 7 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցում

Տրոլեյբուսի վթարից տուժած 7 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Մյասնիկյան պողոտայում թիվ 1 տրոլեյբուսի վթարի հետևանքով վնասվածքներ ստացած և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տեղափոխված 3 անձինք շարունակում են մնալ հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում։ Այս մասին գրում է Panorama.am-ը:

Ինչ վերաբերում է Թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված անձանց, ապա վթարի հետևանքով 6 տուժածներից 4-ը շարունակում են բուժումը։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր: Երեկ երեկոյան դուրս է գրվել մեկ տուժած, ևս մեկը, հավանական է, անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց հետո սեպտեմբերի 29-ին դուրս գրվի:

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14:34-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Բելլաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին: 10 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---