Մարգարիտա Առաքելյանը փոքր բրոնզ է նվաճել ծանրամարտի ԵԱ-ում

Մարգարիտա Առաքելյանը փոքր բրոնզ է նվաճել ծանրամարտի ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Կոսովոյի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Մ 15 տարեկանների առաջնությունում +75 կգ քաշային կարգում Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 153 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Բայց, հայ ծանրորդը հրում վարժությունում կարողացել է փոքր բրոնզե մեդալ նվաճել՝ գլխավերեւում պահելով 84 կգ։ Պոկումում Առաքելյանը 4-րդն էր՝ 69 կգ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը։

Մարգարիտա Առաքելյանին 3 կգ չբավականացրեց մեծ բրոնզե մեդալ նվաճելու համար։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---