Հալեպում վերաբացվել է աշխարհի ամենամեծ փակ պատմական շուկան՝ Ալ Մադինան

Հալեպում վերաբացվել է աշխարհի ամենամեծ փակ պատմական շուկան՝ Ալ Մադինան

PanARMENIAN.Net - Սիրիական Հալեպում կրկին սկսել է աշխատել աշխարհի ամենամեծ փակ պատմական շուկան՝ Ալ Մադինան: Առայժմ 20 կրպակ է գործում, սակայն պատմական օբյեկտի վերականգնման 10-ամյա ծրագիրը պատրաստ է: Այդ մասին են պատմել լրագրողներին առևտրային կետերի և արհեստանոցների վերադարձող տերերը:

«Ես միակն եմ մնացել Հալեպում, ով կարողանում է դա անել: Ես հաստոցը տանն էի պահել, երբ ահաբեկչներն էին այստեղ: Իսկ հիմա, վերջապես, ամեն ինչ իր տեղն ընկավ: Բոլորը վերադառնում են, արդեն 20 կրպակ է բացվել»,-ասել է լրագրողներին գորգագործական արհեստանոցի սեփականատեր Ամար Ռուվազը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Կառավարկան զորքերի և ահաբեկչական խմբերի առճակատումը Հալեպում 4 տարի տևեց: Գրոհայինները դեռ 2012-ին գրոհեցին քաղաքը, որը համարվում էր Սիրիայի տնտեսական մայրաքաղաքը, սակայն կարողացան գրավել քաղաքի միայն 40 տոկոսը: Ռազմաճակատն անցնում էր Ալ Մադինայի, որտեղ ամրացել էին ահաբեկիչները, և քաղաքի մեկ այլ տեսարժան վայրի՝ հին քաղաքի միջնաբերդի միջև, որը վերահսկում էին կառավարական զորքերը:

«Այստեղ ահաբեկիչների զորքերն էին: Շուկան գրեթե 1000 տարեկան է, իսկ նրանք կոտրում էին պատերն ու հատակը, հենակետեր շարում քարերին»,-ասել է տեղի բնակիչ Մուհասիբ Հաթիբը:

Ալ Մադինայի ընդհանուր երկարությունը 13 կմ է, այն ներառում է մի քանի փոքր շուկաներ, որոնց մեծ մասը գործում է 14-րդ դարից: Ալ Մադինան ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---