Լեւոն Տեր-Պետրոսյանը պահանջում է հետաձգել ընտրություննե՞րը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է ՀՀ Սահմանադրական Դատարան: Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում, մասնավորապես, նշվում է, որ «2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանից անկախ պատճառներով, արդեն իսկ, առաջացած խոչընդոտներն անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունը ՀՀ Ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին: Նշվում է նաեւ, որ «ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը ձեռնարկել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր միջոցները` կանխելու Նախագահի թեկնածուի նկատմամբ իրականացվող օրինախախտումները կամ վերացնելու դրանց հետեւանքները, սակայն այդ նախաձեռնությունները որեւէ դրական արդյունքի չեն բերել»: Դիմողը խնդրում է Սահմանադրական Դատարանին` «2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտները ճանաչել անհաղթահարելի»:



Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով ավարտել է դիմումի նախնական ուսումնասիրումը, աշխատակարգային որոշմամբ գործն ընդունել է քննության եւ նախապատրաստում է դատաքննությունը: Հայաստանի Ընտրական օրենսգրքի համաձայն, անհաղթահարելի խոչընդոտների դեպքում նախագահական ընտրությունները հետաձգվում են երկու շաբաթով: Այդ խոչընդոտները չվերացնելու դեպքում նոր ընտրություններ են սահմանվում երկշաբաթյա ժամկետից 40 օր անց: Ներկա դրությամբ, ընտրությունները ծրագրվում է անցկացնել փետրվարի 19-ին, հաղորդում է Regnum-ը:



Բրիտանական Populus կազմկերպության հարցումմների արդյունքներով, նախընտրական արշավում հաղթում է Սերժ Սարգսյանը, ում օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 50,7 տոկոսը: Նրան հետեւում են Արթուր Բաղդասրյանը` 13, 4 տոկոս, Լեւոն Տեր-Պետրոսյանը` 12, 6 տոկոս, Վահան Հովհաննիսյան` 7, 6 տոկոս, Արտաշես Գեղամյան` 7,6 տոկոս: Մյուս թեկնածուները հավաքել են հացվածների ձայներից 5 տոկոսից պակաս:



Իր հերթին, ECHO Research միջազգային ընկերությունն այսօր Երեւանում ներկայացրել է նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա Հայաստանի ԶԼՄ-ների դիտարկման արդյունքների հաշվետվությունը, որը վկայում է քարոզարշավի հավասարակշռված լուսաբանման մասին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի ԶԼՄ-ներն ընդհանուր առմամբ ազատ են,- ասել է ECHO Research բաժնի ղեկավար Կարեն Պրիչարդը: «Հեռուստաալիքները բավականին արդար են բաշխում եթերային ժամանակը թեկնածուների միջեւ, իսկ մամուլը բավականին բազմազան է»,- ասել է նա` նշելով զգալի տարբերությունների առկայությունը հեռարձակող եւ տպագիր ԶԼՄ-ների կողմից քարոզարշավի լուսաբանման հարցում: ԶԼՄ-ներում լուսաբանման ծավալով քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում առաջատար է եղել Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ տեղում էր վարչապետ Սերժ Սարգսյանը:



Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր հայտարարել է, որ դժգոհ է ԶԼՄ-ների նախընտրական քարոզարշավի լուսաբանումից: Արմեն Հարությունյանն ասել է, որ «Հանրային հեռուստատեսությունը բազմակարծություն չի ապահովում եւ որոշակի կողմնակալություն է ցուցաբերում նախագահի որոշ թեկնածուների նկատմամբ: Արմեն Հարությունյանն ասել է, որ բոլոր թեկնածուներն յուրովի արժանի են երկրի նախագահի պաշտոնին, սակայն հասարակությունը պետք է ընտրի առավել արժանիին, ով կարող է իր վրա վերցնել Հայաստանի ապագայի համար պատասխանատվությունը: Մարդու իրավունքերի պաշտպանը դատապարտել է առաջիկա ընտրություններին անօրինական ճանապարհով հաղթանակի հասնելու փորձերը, նշելով, որ «նախընտրական կաշառքներ բաժանող մարդը չի կարող ժողովրդավարական հասարակության երաշխավոր լինել», հաղորդում են հայկական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---