2 հոկտեմբերի 2017 - 10:31 AMT
Արոնյանը` ՖԻԴԵ վարկանիշի երկրորդ ուժեղագույն շախմատիստ

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը ՖԻԴԵ թարմացված վարկանիշում, բարձրանալով երկրկորդ հորիզոնական:

Աշխարհի ուժեղագույն շախմատիստ է շարունակում մնալ նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը:

Թոփ-100 ուժեղագույն շախմատիստների ցանկում ընդգրկվել են նաև Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Նրանք համապատասխանաբար 76-րդ ու 77-րդ հորիզոնականներում են:

Արոնյանը հաղթել է Ստավանգերի մրցաշարն 2017-ի հունիսին, Սենթ Լուիսի ռապիդի ու բլիցի մրցաշարը հուլիսին և նվաճել է աշխարհի գավաթը սեպտեմբերին: