Երեւանում այրվել է Հայաստանի Արդարադատության նախարարության շենքը

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Երեւանում այրվել են Հայաստանի Արդարադատության նախարարության վերջին երկու հարկերն ու տանիքը, այդ թվում նախարարի եւ նրա տեղակալների աշխատասենյակները: ԱԻ մասին ահազանգն ստացվել է 5:00-ին: Հրդերի վայր են մեկնել 23 հրշեջ անձնակազմ եւ 7 հատուկ մեքենա: Աշխատակիցներին հաջողվել է շենքից հանել որոշ տեխնիկա, սակայն վնասը հսկայական է, քանի որ հրդեհի արդյունքում շենքը շահագործման համար անպիտան է դարձել: Նախարարությունը գտնվում էր անցյալ դարասկզբում կառուցված շենքում, կրակն արագ է տարածվել միջհարկային փայտյա ծածկերի պատճառով: Հրդեհը բարդության երրորդ աստիճանի է եղել: Դեռեւս հայտնի չէ` որտեղ է տեղակայվելու նախարարությունը, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---