10 տարում Արցախի ՀՆԱ-ն գրեթե քառապատկվել է

10 տարում Արցախի ՀՆԱ-ն գրեթե քառապատկվել է

PanARMENIAN.Net - 10 տարում Արցախի ՀՆԱ-ն աճել է 4 անգամ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա նշում է, որ վերջին 10 տարիներին, Արցախում, Հայաստանում և առհասարակ աշխարհում տեղի են ունեցել իրադարձություններ՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամ, քաղաքական լուրջ ցնցումներ, պատերազմական գործողություններ, ինչպես Արցախում, այնպես էլ՝ տարածաշրջանում, որոնք լուրջ ազդեցություն են ունեցել տնտեսական աճի դինամիկայի վրա:

Աբրահամյանը հավելել է, որ Արցախում ամփոփվել են վերջին 10 տարիների տնտեսական զարգացումներն ու արձանագրված ցուցանիշները. ընդհանուր ցուցանիշներն Արցախի մասով բավականին հետաքրքրական են:

«Եթե 2007 թվականին Արցախի ՀՆԱ-ն կազմում էր 70,8 մլրդ դրամ, 2016թ.՝ 229,6 մլրդ, ապա 2017 թվականին խնդիր է դրվել այն հասցնել շուրջ 270 մլրդ-ի՝ տասը տարում ապահովելով անվանական ՀՆԱ-ի գրեթե 4 անգամ աճ:

Աճի նշված բոլոր ցուցանիշներն արտահայտվել են պետական բյուջեի եկամուտների ավելացմամբ՝ 2007--ի 30 մլրդ դրամի փոխարեն 2017-ին այն կհասնի 100 մլրդ դրամի»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---