2 հոկտեմբերի 2017 - 14:21 AMT
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-4-ը կնվազի 4-5 աստիճանով

Հոկտեմբերի 3-4-ըհանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 3-4-ը կնվազի 4-5 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում հոկտեմբերի 3-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը: