Քարնեգիի մոսկովյան կենտրոն. ԼՂ հիմնահարցը կարող է մերձեցնել Արևմուտքին և ՌԴ-ին 2 հոկտեմբերի 2017 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը միակն է հետխորհրդային տարածքում, որտեղ ՌԴ-ն ու Արևմուտքը պատրաստ են միասին գործել: Այդ մասին ասվում է Carnegie.ru-ում հրապարակված Քարնեգիի մոսկովյան կենտրոնի կայքում հրապարակված հոդվածում: «Ի տարբերություն այլ հետխորհրդային թեժ կետերի, Լեռնային Ղարաբաղում երբեք չեն եղել խաղաղապահներ, ոչ ռուս, ոչ միջազգային, իսկ հրադադարը պահպանվել է ուժերի բալանսով»,-ասվում է հոդվածում: Հեղինակը նշում է, որ ղարաբաղյան հակամարտությանը բնորոշ է բանակցությունների և հրադադարի խախտումների հաջորդականությունը: «Գրեթե բոլոր հետխորհրդային հակամարտություններն այս կամ այն առումով կարելի է նկարագրել որպես Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայություն... Միայն ղարաբաղյան հակամարտությունը ոչ ՌԴ-ն, ոչ Արևմուտքը երբեք չեն որակել որպես աշխարհաքաղաքական դիմակայության մաս»,- ասվում է հոդվածում: «ԱՄՆ-ն և ԵՄ-ն սատարել են և սատարում են ընդունված ձևաչափից բացի, որտեղ որպես միջնորդներ հանդես են գալիս ԵԱՀԿ ՄԽ 3 համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՌԴ-ն, նաև եռաչափ գագաթնաժողովներին, ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ»,-ասվում է հոդվածում: Ըստ նրա, զարմանալի չէ, որ ղարաբաղյան հակամարտության համար հիմք են ծառայում այսպես կոչված հիմնարար սկզբունքները: Ըստ էության, դրանք Երևանի և Բաքվի միջև ապագա փոխզիջման հիմնական թեզերն են, որոնք փոխզիջումային են Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի միջև: «Հիմնարար սկզբունքներում նախանշված են կարգավորման առանցքային թեմաներն ու հնարավոր փոխզիջումային շրջանակը: Դա գործնականում գործակցության եզակի ձևաչափ է»,-ասվում է հոդվածում: «Նման գործակցությունը շեշտակիրոնե նվազեցնում է ռիսկերը ղարաբաղյան հակամարտության մեջ: Երևանն ու Բաքուն այղ պայմաններում ստիպված են ձեռնպահ մնալ չմտածված քայլերից: Հակառակ դեպքում նրանք ընտրություն չեն ունենա Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, ստիպված կլինեն երկուսի թշնամիները դառնալ, իսկ դա հղի է հետևանքներով: ՌԴ և Արևմուտքի առճակատումը ղարաբաղյան գործընթացից դուրս դրդում է Բաքվին ու Երևանին ստուգելու մոդերատորների ամրությունը»,-ասվում է հոդվածում: «Սրման դեպքում չի բացառվում, որ գործողությունները Ղարաբաղի տարածքից կարող են ծավալվել նաև բուն Հայաստանի տարածքում: Մոսկվայի համար դա լրացուցիչ տհաճ հարցեր է առաջացնում՝ Բաքվի հետ հարաբերություններից մինչև եվրասիական ինտեգրման նախագծերի ամբողջականություն, որոնց մասնակիցները հազիվ թե համերաշխ դիրքորոշում որդեգրեն այս հարցում, ինչպես Աբխազիայի կամ Ղրիմի դեպքում էր: Արևմուտքի համար լայնածավալ հակամատությունը ռազմավարական Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի հարևանությամբ, Իրանի և Թուրքիայի միջամտության մշուշտ հավանականությամբ, լավագույն հեռանկարը չէ: Դա նշանակում է, ուր ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ և Արևմուտքի համար լուրջ խթան է ստեղծում գործակցության համար»,-ասվում է հոդվածում: Ակնկալվում է, որ մինչև 2017-ի ավարտը տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |