Ամերիաբանկը մի շարք հեռահար բանկային լուծումներ է ներկայացրել «ԴիջիԹեք էքսպո-2017»-ում 2 հոկտեմբերի 2017 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկըսեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը մասնակցել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպված «ԴիջիԹեք էքսպո-2017» տեխնոլոգիական ցուցահանդեսին` գործի'ր օնլայն, ապրի'ր օֆլայն կարգախոսով: Միջոցառման ժամանակ ներկայացվել են Ամերիաբանկի մի շարք հեռահար բանկային լուծումները, մասնավորապես, թե ինչպես կարելի է շատ արագ լրացնել քարտի օնլայն հայտ, տեղեկանքի օնլայն հայտ, կատարել կոմունալ վճարումներ Բանկի կայքով, բանկոմատներով, փոխել քարտի Pin cod-ը և այլ ծառայություններ: Միաժամանակ ներկայացվեցին նաև հեռահար բանկինգի տարբեր գործիքներ, որոնցից կարող են օգտվել ոչ միայն Բանկի հաճախորդները: Ներկայացվեց Բանկի մասնագետների կողմից մշակված VPos ծառայությունը` էլեկտրոնային առևտուր իրականացնելու համար, տեղում ցույց տրվեց, թե ինչպես ցանկացած բանկի քարտատեր կարող է անմիջապես Ամերիաբանկի կայքից շատ արագ փոխանցում կատարել Ամերիաբանկի հաշվետեր հաճախորդի կամ Ամերիաբանկի քարտապանի: Ներկայացվեց նաև, թե ինչպես յուրաքանչյուր քարտապան հայկական ցանկացած բանկի կողմից թողարկված VISA, Master, ArCa քարտով կարող է անմիջապես Ամերիաբանկի կայքից կատարել կոմունալ վճարումներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: Վերջերս մասնակցելով «Սևան Ստարտափ Սամմիթ» բիզնես ֆորումին` Ամերիաբանկը շնորհեց նաև «Big Battle»-ի գլխավոր մրցանակը: Հաղթող ճանաչված ANIX ստարտափը ներկայացրել էր հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված բիզնես ծրագիր, և ահա վիրտուալ ասիստենտը ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեց Բանկի նոր առաջարկները` բիզնես վարկերի, հիփոթեքային վարկերի փաթեթները, ինչպես նաև` «Ասա ընկերոջդ» ուղղորդման ծրագիրը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար |