Երևան կայցելի ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ամերիկացի համանախագահը

Երևան կայցելի ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ամերիկացի համանախագահը

PanARMENIAN.Net - Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և տեղում ծանոթանալու իրավիճակին: Տարածաշրջանում գտնվելու ընթացքում Շեֆերը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին նաև կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների, հայտնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Նշվում է, որ Շեֆերը որպես ԱՄՆ համանախագահ պաշտպանում է ԱՄՆ վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի եռանախագահների շրջանում, այն է՝ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման,տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները:

Էնդրյու Շեֆերը Եվրոպայի ու միջազգային կազմակերպությունների հարցերով ունի մեծ փորձառություն, մինչև այս պաշտոնին նշանակվելը եղել է Վիեննայի Միջազգային կազմակերպություններում ԱՄՆ-ի առաքելությունում գործերի ժամանակավոր հավատարմատարը։ 2015 թվականի օգոստոս ամսից մինչեւ 2017-ի հունվար ամիսը նա զբաղեցրել է կազմակերպությունում ԱՄՆ-ի առաքելության փոխնախագահի պաշտոնը։ Մինչ այդ՝ 2014-ից մինչեւ 2015-ի օգոստոսը Շոֆերը ծառայել է այս կազմակերպությունում որպես Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունում խորհրդական։ Մինչև Վիեննայի միջազգային կազմակեր

պություններում ԱՄՆ-ի առաքելությունում ծառայելը, Էնդրու Շոֆերը 2011-ից 2014 թվականներին զբաղեցրել է Կիպրոսում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, աշխատել Քուվեյթում, Բահրեյնում ու Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանություններում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---