ՆԱՏՕ-ն ստեղծելու է Կոսովոյի բանակ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մշակում է Կոսովոյի բանակի ստեղծման ծրագիրը տարածաշրջանի անկախության հռչակումից հետո: «Ապագա Կոսովոյի բանակի ձեւավորումը, որի թվաքանակը կազմելու է 2,5 հազար մարդ, կարող է դառնալ ՆԱՏՕ-ի գործառույթներից մեկը անկախության հռչակումից հետո»,- գրում է La Libre Belgique: Ըստ վերջինիս տեղեկատվության, այդ առաքելությունը Կոսովոյի կառավարությունը տալու է ՆԱՏՕ-ին անկախություն հռչակելուց հետո:



«Կոսովոյի անկախության այլ կողմնակի ազդեցություններցի կլինի այն, որ Մակեդոնիան ՆԱՏՕ մտնելու պաշտոնական խնդրանք կներկայացնի Դաշինքի գագաթնաժողովին Բուխարեստում, ելնելով իր անվտանգության սպառնալիքներից»,- նշում է հրատարակությունը:



Մինչ դեռ, SkyNews բրիտանական հեռուստաալիքը հղում կատարելով Կոսովոյի քաղաքական ղեակավարությանը նշել է անկախության հռչակման ամսաթիվը` փետրվարի 17: «Մոտ հարյուր երկիր արդեն պատրաստ են ճանաչել Կոսովոյի անկախությունը, այդ մասին հայտարարելուն պես»,- Պրիշտինայում հայտարարել է տարածաշրջանի վարչապետ Հաշիմ Տաչին: Երեկ Կոսովոյի կառավարությունը մեկ միլիոն եվրո բյուջետային միջոցներ է հատկացրել անկախության հռչակման առիթով հանդիսությունների համար, հաղորդում է NEWSRU.com-ը:



Հիշեցնենք, որ Բելգրադն ու Մոսկվան քննադատում են այդ քայլը, գնահատելով այն որպես ՄԱԿ ԱԽ 1244 բանաձեւի եւ Հելսինքիի ամփոփիչ փաստաթղթի կոպիտ խախտում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---