4 հոկտեմբերի 2017 - 12:27 AMT
Կավանին՝ Նեյմարի հետ վեճի մասին. Հիմա ամեն ինչ հանդարտ է

Ֆրանսիական «ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանին անդրադարձել է Նեյմարի հետ վիճաբանությանն ու թիմում տիրող մթնոլորտին:

«Ֆուտբոլում նման բաներ պատահում են: Երբեմն նման դեպքերը շատ են չափազանցնում: Բոլորը գիտեն այդ մասին: Նման հարցերը հանդերձարանում են լուծվում: Ամեն ինչ լուծում ունի: Հիմա ամեն ինչ հանդարտ է: Կարևորն այն է, որ մենք պայքարում ենք հանուն ընդհանուր նպատակի»,-ասել է Կավանին, գրում է evrosport-ը Canal Mundo-ի վրա հղումով:

Կավանին և Նեյմարը վիճել էին 11-մետրանոցի իրացման համար:

«Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբում սկանդալ էր ծագել՝ վիճել էին ակումբի 2 առաջատարներ բրազիլացի Նեյմարն ու ուրուգվայցի Էդինսոն Կավանին: Ֆուտբոլիստները վիճել են 11-մետրանոցի համար: «Լիոնի» հետ խաղում բրազիլացին մտադիր էր իրացնել 11-մետրանոցը, սակայն Կավանին, որը «ՊՍԺ»-ի հաստիքային 11-մետրանոց իրացնողն է, ինքն է իրացրել ու չի հասել հաջողության: Հանդերձարանում վեճ է առաջացել, որը ծեծկռտուքի չի վերաճել միայն թիմի ավագ Տիագո Սիլվեի շնորհիվ: Սեպտեմբերի 21-ին Էմերին հայտարարել է, որ ուրուգվայցի հարձակվողը կմնա թիմում որպես հաստիքային 11-մետրանոցներ իրացնող:

«ՊՍԺ»-ն առաջինն է Ֆրանսիայի առաջնությունում 22 միավորով, երկրորդը «Մոնակոն» է 19 միավորով: