Ջեյմեի դերակատարն ուզում է նկարահանվել «Գահերի խաղի» մոտիվներով կատակերգությունում

Ջեյմեի դերակատարն ուզում է նկարահանվել «Գահերի խաղի» մոտիվներով կատակերգությունում

PanARMENIAN.Net - Դանիացի դերասան Նիկոլայ Կոստեր-Վալդաուն, որը կատարել է Ջեյմե Լանիստերի դերը «Գահերի խաղը» սերիալում, խոստովանել է, որ կցանկանար, որ սագայի սփին-օֆներից մեկն իրավիճակային կատակերգություն լիներ և ինքն էլ գլխավոր դերը կատարեր:

«Ուզում եմ տեսնել Բրիեննա Տարտի և Ջեյմեի կենցաղը: Ինչպես են միասին 7 երեխա մեծացնում»,-ասել է Կոստեր-Վալդաուն: Սերիալն, ըստ նրա, պետք է հիշեցնի «Բրեդիի ընտանիքը» կամ «Ամերիկյան ընտանիքը» սիտկոմը, գրում է Lenta.ru-ն Marie Claire-ի վրա հղումով:

Դերասանն ընդգծել է, որ Բրիեննան ու Ջեյմեն հիանալի լրացնում են միմյանց և «ուղղակի պարտավոր են սիրավեպ ունենալ»:

«Գահերի խաղի» 3-րդ եթերաշրջանում Ջեյմեն Բրիեննայի գերին է դառնում՝ Բրիեննան (Գվենդոլին Քրիստի) պետք է փոխանակի նրան Քեյթիլին Սթարքի դուստրերի հետ: Ընթացքում նրանք ընկերանում են:

Ավելի վաղ Նիկոլայ Կոստեր-Վալդաուն իր ենթադրություններն էր ներկայացրել թագուհի Սերսեայի հղիության մասին: «Միանգամայն հնարավոր է, որ նա այդպիսով մանիպուլացիայի է ենթարկում մեզ: Երբ մենք նկարահանում էինք դրվագը, ես հավատում էի նրան: Ինձ թվում է, որ ամենակարևորն այն է, որ Ջեյմեն հավատում է նրան»,-պարզաբանել էր Կոստեր-Վալդաուն:

«Գահերի խաղի» եզրափակիչ սերիայում Սերսեայի և Ջեյմեի միջև բախում է հասունանում, քանի որ թագուհին մտադիր է դավաճանել Դեյներիս Տարգարիենին և Ջոն Սնոուին:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---