Շտեխ. Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել 4 հոկտեմբերի 2017 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Չեխական արտադրության զենքերն Ադրբեջանին Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը։ Չեխական արտադրության Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը ներկայացվել են ադրբեջանական բանակի հոլովակներում: Սեպտեմբերի 18-22-ը Ադրբեջանում 15.000 անձնակազմի մասնակցությամբ զորավարժությունների մասին պատմող կադրերում տեսանելի են եղել չեխական արտադրության հաուբիցներ և համազարկային ռեակտիվ համակարգեր: «Չեխիայի հանրապետությունը հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա և չեմ հասկանում, ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան: Հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանություններն ու կառավարությունը դրան համաձայնություն չեն տվել», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Չեխիայի հատուկ ծառայությունները փորձում են պարզել, թե ինչպես են Ադրբեջանում հայտնվել չեխական Czechoslovak Group հոլդինգի արտադրության Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Ինչպես հայտնի է, Չեխիան էմբարգո է պահպանում Ադրբեջան զենքի առաքման մասով:Զենքերը երկրից դուրս հանելու համար պահանջվում է ՆԳՆ-ի, ԱԳՆ-ի, ՊՆ-ի թույլտվությունը, նաև արդյունաբերության և առևտրի նախարարության արտոնագիրը: Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |