Սոչիից ՀՀ 4 քաղաքացի է արտաքսվել սահմանային ռեժիմի խախտման համար

Սոչիից ՀՀ 4 քաղաքացի է արտաքսվել սահմանային ռեժիմի խախտման համար

PanARMENIAN.Net - ՌԴ Սոչի քաղաքից ՀՀ 4 քաղաքացի է արտաքսվել սահմանային ռեժիմի խախտման համար: Այդպիսի որոշում է կայացրել Ադլերի շրջանային դատարանը ռուս-աբխազական սահմանի մոտ աշխատանքային գործունեություն ծավալած հայերի համար: Նրանք նաև տուգանք կվճարեն:

Սոչիում նրանք բոլորը գտնվում էին օրինական հիմունքներով, ըստ ՌԴ միգրացիոն օրենսդրության, ունեին գրանցում և ՌԴ-ում աշխատելու իրավունք: Սակայն, սահմանամերձ գոտում գտնվելու իրավական հիմքեր ՀՀ քաղաքացիները չեն ունեցել՝ հարկ էր ունենալ հատուկ անցագրեր, գրում է «Էֆկատեն»:

2017-ի 9 ամսում Սոչիում սահմանապահները սահմանապահ ռեժիմի ավելի քան 1250 իրավախախտի են հայտնաբերել, որոնց գրեթե մեկ երրորդը օտարերկրյա քաղաքացիներ են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---