ԱԳՆ. Բաքու-Երևան թռիչքը ԵՄ պատվիրակություն է տեղափոխել

ԱԳՆ. Բաքու-Երևան թռիչքը ԵՄ պատվիրակություն է տեղափոխել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին Բաքվի Հեյդար Ալիևի օդանավակայանից Երևանի Զվարթնոց օդանավակայան չվերթ է իրակնացվել:

Ինչպես Twitter-ում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, Բաքվից Երևան օդանավով թռիչքը կատարել է բելգիական ավիաընկերություն:

Ուղևորները ԵՄ բարձրաստիճան պատվիրակներ էին, հավելել է Բալայանը:

Ըստ բաց աղբյուրների, չվերթն իրականացրած BAF632 օդանավը Բելգիայի ռազմաօդային ուժերին պատկանող Airbus A321-ն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---