Հայ խաղային դիզայների ստեղծած Inmates սարսափ-խաղը պատրաստ է (վիդեո)

Հայ խաղային դիզայների ստեղծած Inmates սարսափ-խաղը պատրաստ է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Steam խաղային հարթակում կկայանա հայ ծրագրավորող Դավիթ Անդրեասյանի ստեղծած Inmates խաղի շնորհանդեսը: Սարսափ-խաղի ժանրում ստեղծված Inmates-ը գեյմերներին կառաջարկի անցնել խաղը գլխավոր հերոսի` Ջոնաթանի անունից, որն արթնանում է բանտում՝ տեղյակ չլինելով, ինչպես է հայտնվել այնտեղ, ու պիտի բացահայտի գաղտնիքը` հաղորդակցվելովշրջակայքի հետ ու գլուխկոտրուկներ լուծելով:

Inmates-ը վաճառվելու է Steam հարթակի խանութում $9.99-ով, խաղային ընդհանուր ժամանակը կազմում է մոտ 3-4 ժամ:

Անդրեասյանը PanARMENIAN.Net ին պատմեց, որ նախկինում գրել է նովելներ, որոնցից մեկն ընտրելով, ադապտացրել խաղի համար: Աշխատանքի ժամանակ ոգեշնչման աղբյուրներն էին Սթենլի Կուբրիկի 1980-ի «Փայլատակում» ու Մարտին Սքորսեզեի 2010-ի «Անիծյալների կղզի» ֆիլմերը, խաղերից` Play Station 1-2-ի համար նախատեսված Silent Hill-երի շարքը, Զիգմունդ Ֆրեյդի ու Կարլ Յունգի աշխատանքները:

Խաղի ստեղծման աշխատանքները տևել են մոտ 2 տարի 3 ամիս: Հիմնական աշխատանքը Անդրեասյանըկատարել է իր ուժերով, ընկերներն օգնել են երաժշտության ու ձայնային ուղեկցման հարցերում:

Անդրեասյանը նշեց նաև, որ նոր խաղերի գաղափարներ ունի, սակայն դեռ չի կողմնորոշվել, թե որի վրա է աշխատելու հետագայում: Նրա խոսքով, շատ բան կախված է Inmates-ի վաճառքի ծավալից, քանի որ մեծ նախագծերը գումարային մեծ ներդրումներ են պահանջում ու լավ մասնագետների թիմ: Ամեն դեպքում, արդեն որոշել է, որ ապագայում հիմնական շեշտը դնելու է պատմության վրա, լսարանն էլ պատմական հիմքեր ունեցող խաղերի սիրահարներն են լինելու:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---