Bellingcat. Նախիջևանի ռազմականացման սպառնալիքը Հայաստանի համար

Bellingcat. Նախիջևանի ռազմականացման սպառնալիքը Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Bellingcat միջազգային հետազոտական խումբը հրապարակել է վերլուծություն` Նախիջևանում Ադրբեջանական սպառազինության կուտակման ու Հայաստանի համար տարածաշրջանի ռազմականացման ռիսկերի մասին։

Աղբյուրը նշում է, 2012-ից հետո Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական շինարարություն է իրականացնում Նախիջևանում՝ ինժեներական աշխատանքներ կատարելով, տանկեր, օդուժ, ՀՕՊ ուժեր ու հրետանի տեղակայելով։

Նույնիսկ առանց ուղղակիորեն բախումներին ներգրավելու, Նախիջևանի ուղղությունը կաշկանդելու է հայկական ուժերին, նրանց մի մասը Ղարաբաղից հեռու պահելով։

Տեսականորեն էքսկլավի դերը կարող է փոխել բալանսը հօգուտ Ադրբեջանի։ Ինչևէ, Հայաստանն առավելություն ունի շնորհիվ Նախիջևանի՝ Ադրբեջանից առանձնացված լինելուն։

Ադրբեջանի հիմնական թիրախը կարող են լինել ռազմավարական նշանակության օբյեկտները ՀՀ տարածքում։ Դրանք են Ս300 զենիթահրթիռային համակերգերը, որոնք պաշտպանում են Ղարաբաղի երկինքն ու կաշկանդում են Նախիջևանի ավիացիան, ճանապարհները, որոնք գտնվում են Ադրբեջանի հրետանու թիրախում, ու Երևանը։ Թեև վերջինիս հարվածը հղի է Ադրբեջանի համար ծանր հետևանքներով, հայ զինվորականները պետք է հաշվի առնեն նման սցենարը։

Հայաստանի հարավում կամ տեղակայված Ս300ՊՍ համակարգերի ոչնչացման փորձը կարող է լայնամասշտաբ պատերազմի սկիզբ դառնալ։ Ադրբեջանական օդուժն առավելություն կստանա այդ դեպքում։ Հայերին անհրաժեշտ է կատարելագործել Ս-300-ների տեղակայման վայրի արագ փոփոխման հմտությունները (տեխնիկապես դա հնարավոր է անել 30 րոպեում)։ Սակայն հայերի կողմից է նաև ռելիեֆը՝ մինչև 1800 մ բարձրությամբ լեռները բարդացնում են Ադրբեջանի գործողությունները։ Հայկական կողմը նաև լավ դիրքեր է զբաղեցնում, որոնք թույլ կտան կրակ վարել Նախիջևանի ուղղությամբ․ դրանց մի մասը հայերը զբաղեցրել էին 2014-ին, մեկ գիշերում անսպասելի գործողություն իրականացնելով։

Նախիջևանի սպառազինումը զարմանալի չէ՝ հաշվի առնելով տարածաշրջանում ռազմավարական շահերի բազմակի փոփոխությունները, ներառյալ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ավելի ու ավելի սերտ դարձող հարաբերությունները: Այդ պատճառով հնարավոր է, որ որևէ գերտերություն փոխել է իր դիրքորոշումը Նախիջևանի կարգավիճակի վերաբերյալ՝ աշխարհաքաղաքական թույլտվություն տալով Ադրբեջանին ապագայում հակամարտություն սկսելու և ավելի մեծ ազատություն տրամադրելով տարածաշրջանը ռազմականացնելու հարցում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---