Ֆուտբոլի ԱԱ-2018-ի օրհներգը կոլումբացի Մալուման կգրի

Ֆուտբոլի ԱԱ-2018-ի օրհներգը կոլումբացի Մալուման կգրի

PanARMENIAN.Net - 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության օրհներգը կգրի կոլումբացի Մալուման (Խուան Լուիս Լոնդոնյո Արիաս): Նա 23 տարեկան է, առաջին ալբոմը թողարկել է 2012-ին, իսկ արդեն 2 տարի անց հայտնվել է «Ձայնը Երեխաներ» շոուի կոլումբիական տարբերակի ժյուրիում:

2017-ին կթողարկվի նրա երրորդ ալբոմը, գրում է Sport.ru-ն:

Մալուման ֆուտբոլի մեծ սիրահար է: Հայտնի է, որ նա ընկերություն է անում Սերխիո Ագուերոյի հետ և հենց նրա համերգից վերադառնալիս է արգենտինացին վթարի ենթարկվել:

Մալումայի 2 տեսահոլովակը Youtube-ում 1 միլիարդից ավելի դիտում է ունեցել: Իսկ նրա դուետը Շաքիրայի հետ ավելի քան 2 մլրդ դիտում է հավաքել:

Ֆուտբոլի 2018թ. առաջնությունը կանցնի Ռուսաստանում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---